Վրաստանի բանկային միությունը մանրամասն տեղեկություն է հրապարակում ֆիզիկական անձանց վարկային պարտքի հետաձգման հարցով
Վրաստանի բանկային միությունը մանրամասն տեղեկություն է հրապարակում ֆիզիկական անձանց վարկային պարտքի հետաձգման հարցով

Վրաստանի բանկային միությունը մանրամասն տեղեկություն է հրապարակում ֆիզիկական անձանց վարկային պարտքի հետաձգման հարցով և նշում, որ Վրաստանի բանկային սեկտորը երկրի իշխանության և Վրաստանի ազգային բանկի հետ միասին ակտիվ ներգրավված է պատասխան քայլերի ծրագրման գործում այն տնտեսական մարտահրավերների նկատմամբ, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակի հետևանքով:

Միությունն ընդգծում է, որ բանկային սեկտորի կողմից կորոնավիրուսի համավարակի մեկնարկի պահից առավելագույնս հաշվի են առնվել սպառողների շահերը:

Միությունը պարզաբանում է, թե ինչ տիպի համագործակցություն է առաջարկում Վրաստանի բանկային սեկտորը սպառողներին.

ա) ֆիզիկական անձանց ամենախոցելի խումբը, որը կորոնավիրուսի համավարակի պայմաններում կորցրել է եկամտի հիմնական աղբյուրը, պետությունից կստանա օգնություն և վարկային պարտականությունների կատարումը երեք ամսով հետաձգման առաջարկ

բ) ֆիզիկական անձանց այն մասը, ով չի ընդգրկվել պետական օգնության ծրագրում, սակայն կորցրել է եկամտի հիմնական աղբյուրը կամ կրճատվել եկամուտն այն քանակությամբ, որ չի կարող ապահովել վարկային պարտականության կատարումը, կոմերցիոն բանկերն իրենց տվյալների վրա հենվելով կառաջարկեն վարկային պարտականությունների կատարման երեք ամսով հետաձգում:

Լրացուցիչ տեղեկության համար վարկառու պետք է դիմի սպասարկող բանկին:

Վարչապետ Գիորգի Գախարիան այսօր հայտարարել էր, որ յուրաքանչյուր քաղաքացու համար, ով կորցրել է աշխատանքը և ում պետությունն օգնում է հակաճգնաժամային ծրագրով, ավտոմատ կերպով առաջիկա ևս երեք ամիսների ընթացքում կհետաձգվի վարկի սպասարկումը