«Վրաստանի բանկ» ներխուժած զինված անձը երկու միլիոն դոլարի հետ պահանջել է ուղղաթիռ, կարթ և Ռուսաստանի դրոշ
«Վրաստանի բանկ» ներխուժած զինված անձը երկու միլիոն դոլարի հետ պահանջել է ուղղաթիռ, կարթ և Ռուսաստանի դրոշ

Քութայիսիում, Ռուսթավելի փողոցում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղ ներխուժած հարձակվողը երկու միլիոն դոլարի հետ պահանջել է ուղղաթիռ, կարթ և Ռուսաստանի դրոշ։ Այս մասին սոցիալական ցանցերում տեսանյութեր է տարածում պատանդներից մեկը։ Ինչպես երևում է նրա նկարահանած տեսանյութում, հարձակվողը պատանդներից մեկին հայտնում է իր պահանջները։

Այսօր առավոտյան զինված անձը ներխուժել է Քութայիսիում, Ռուսթավելի փողոցում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղ։ Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ բանկի մասնաճյուղում պատանդ է մնում 12 մարդ։

Ինչպես նշվում է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ, իրավապահները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նրանց արագ և անվտանգ ազատ արձակելու համար։