Վրաստանի ազգային թանգարանն իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցելու օկուպացված Աբխազիայում հրդեհից վնասված ցուցանմուշների վերականգնմանը
Վրաստանի ազգային թանգարանի փոխանցմամբ՝ Ազգային թանգարանն իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցելու օկուպացված Աբխազիայում հրդեհից վնասված ցուցանմուշների վերականգնմանը։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, այդ նպատակով նրանք պատրաստ են ստեղծել հատուկ խումբ։
«Վրաստանի ազգային թանգարանն իր ցավն է հայտնում օկուպացված Աբխազիայի արվեստի պատկերասրահում հունվարի 21-ին տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ։ Ազգային թանգարանն իր պատրաստակամությունն է հայտնում վնասված ցուցանմուշների վերականգնման գործընթացում օգնություն գտնել պատկերասրահի մասնագետներից և այդ նպատակով ստեղծել հատուկ խումբ Շալվա Ամիրանաշվիլիի անվան արվեստի պետական թանգարանի վերականգնողներից»,- ասվում է Վրաստանի ազգային թանգարանի հայտարարության մեջ։