Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեի ծննդյան օրվա կապակցությամբ 4-րդ հետևակային բրիգադի զինծառայողները, Անծուխելիձեի ընտանիքի անդամների հետ միասին, հարգել են նրա հիշատակը

15:47, 18.08.2026
Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեն այսօր կդառնար 42 տարեկան։ Վրաստանի պաշտպանության ուժերի 4-րդ հետևակային բրիգադի զինծառայողները և Գիորգի Անծուխելիձեի անվան սերժանտական ակադեմիայի ներկայացուցիչները, ազգային հերոսի ընտանիքի անդամների հետ միասին, նրա հիշատակը հարգել են Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանատանը։
Մարտական ընկերները ծաղկեպսակ են դրել նրա շիրիմին։
Չորրորդ հետևակային բրիգադի 41-րդ գումարտակի զինծառայող, կրտսեր սերժանտ Գիորգի Անծուխելիձեն հերոսաբար զոհվել է 2008 թվականի օգոստոսին՝ ռուս-վրացական պատերազմի ժամանակ։
Գիորգի Անծուխելիձեն պարգևատրվել է Վախթանգ Գորգասալի I աստիճանի շքանշանով, «Հայրենիքին նվիրված» գերատեսչական մեդալով, նրան շնորհվել է Վրաստանի ազգային հերոսի կոչում։
Տեղեկությունը տարածում է Պաշտպանության նախարարությունը։

Նմանատիպ