Վրաստանի ազգային հավաքականին աջակցելու համար Թբիլիսիի աշտարակը վառվել է Վրաստանի դրոշի գույներով
Վրաստանի ազգային հավաքականին աջակցելու համար Թբիլիսիի աշտարակը վառվել է Վրաստանի դրոշի գույներով

Թբիլիսիի կայմը լուսավորվել է վրացական դրոշի գույներով, որոնք ներկայացնում են նաև Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համազգեստի գույները։

«Սրանով մայրաքաղաքը, ինչպես նաեւ ողջ Վրաստանն իր աջակցությունն է հայտնում ազգային հավաքականին։

Վրաստան-Իսպանիա խաղին րոպեներ են մնացել։ Հանդիպման հաղթողը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի ուղեգիր կստանա։

Հաղթանակ ենք մաղթում ազգային հավաքականին և Վրաստանին»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած տեղեկատվության մեջ։