Վրաստանի ազգային հավաքականի երկրպագուները Ազգերի լիգայի փլեյ-օֆի շրջանակներում Երևանում երթ են կազմակերպել
Եվրոպայի ազգերի լիգայի B դիվիզիոնի փլեյ-օֆֆի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի հավաքականների հանդիպումից առաջ Երևանում վրացի երկրպագուների երթ է տեղի ունեցել:
Միևնույն ժամանակ, տեղի երկրպագուներն էլ երթ են կազմակերպել, և Հայաստանի ոստիկանությունը զուգահեռ ընթացող երկու հոսքերը բաժանել է, որպեսզի խուսափի հնարավոր բախումներից։ Այնուամենայնիվ, հայ բնակչությունը վրացի երկրպագուների նկատմամբ միայն հետաքրքրություն և բարեկամական վերաբերմունք է դրսևորել:
Եվրոպայի ազգերի լիգայի B դիվիզիոնի փլեյ-օֆֆի հանդիպումը Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև կմեկնարկի 21:00-ին, իսկ խաղի հեռարձակումը կտրամադրի Վրաստանի առաջին ալիքը։