Վրաստանի Ազգային բանկի դրամարկղային կենտրոնը լուսավորվել է ԵՄ դրոշի գույներով
Եվրահանձնաժողովի որոշման կապակցությամբ Վրաստանի Ազգային բանկի դրամարկղային կենտրոնը խորհրդանշական լուսավորվել է Եվրամիության դրոշի գույներով։
Եվրահանձնաժողովն այսօր հրապարակել է ընդլայնման վերաբերյալ զեկույցը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ Եվրահանձնաժողովը Եվրախորհրդին առաջարկելու է Վրաստանին տրամադրել Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ։