Վրաստանի Ազգային բանկը արտարժույթի աճուրդում վաճառել է 20 000 000 դոլլար: Միջին կշռված փոխարժեքը կազմել է 3.2035 լարի:
Ազգային բանկի փոխանցմամբ, ինչպես բազմիցս նշվել է, գերատեսչությունը փոխարժեքային միջամտություններն ընթացիկ տարում կիրականացնի առավել ակտիվ կերպով:
«Այժմ, երբ արտարժույթի շուկայում ոչ բնական իրավիճակ է, բանկը շուկային կապահովի անհրաժեշտ իրացվելիության մատակարարումով ինչպես արտասահմանյան, այնպես էլ՝ ազգային փոխարժեքով»,- հայտարարում են Ազգային բանկում:
Ազգային բանկը, այս տարի, մինչ օրս, երեք անգամ անցկացրել է արտարժույթի աճուրդ և վաճառել ընդհանուր 100 մլն դոլլար: