Վրաստանի Ազգային բանկը ստացել է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի համաշխարհային ճանաչված ստանդարտի վկայական
Վրաստանի Ազգային բանկը անցել է ISO 27001 միջազգային տեղեկատվական անվտանգության ստանդարտի սերտիֆիկացում։ ISO 27001-ը տեղեկատվական անվտանգության կառավարման համաշխարհային ճանաչված ստանդարտ է, որն ընդունվել է Վրաստանի Ազգային բանկի կողմից արդեն չորրորդ անգամ։ Այս մասին տեղեկություն է տարածում Ազգային բանկի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, Վրաստանի Ազգային բանկը ավելի քան տասը տարի աշխատում է տեղեկատվական անվտանգության կառավարման միջազգային չափանիշներին համապատասխանելու և դրանք կատարելագործելու ուղղությամբ։ Ազգային բանկը մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվության մատչելիության, գաղտնիության և ամբողջականության պահպանմանը:
«Միջազգային մասշտաբով տեղեկատվական անվտանգության ապահովումն այսօր մեծ մարտահրավեր է։ Ազգային բանկը կառավարում է կարևոր բիզնես համակարգեր, և, հետևաբար, կարևոր է համապատասխան բիզնես գործառնությունների անվտանգ իրականացումը, որն իր հերթին բանկային ծառայություններն ավելի հուսալի է դարձնում: Այս տարի Ազգային բանկը անցել է ISO ստանդարտի համապատասխանեցում ISO/IEC 27001:2022 նորացված տարբերակին։ Ազգային բանկի, ինչպես կենտրոնական բանկի ISO 27001 ստանդարտին համապատասխանելը կարևոր է ինչպես կազմակերպության, այնպես էլ ընդհանուր առմամբ ֆինանսական հատվածի զարգացման համար»,- ասել է Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավան։
Վրաստանի Ազգային բանկի տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի միջազգային ստանդարտին համապատասխանության հետ կապված աուդիտի գործընթացին մասնակցել են ինչպես վրացական, այնպես էլ արտասահմանյան ընկերություններ։ Վկայագիրը տրվել է գերմանական TUV SUD Management Service GmbH սերտիֆիկացման մարմնի կողմից: