Վրաստանի ազգային բանկը փոխարժեքի աճուրդում վաճառել է 40 000 000 դոլլար
Այսօր անցկացված փոխարժեքի աճուրդում Վրաստանի ազգային բանկը վաճառել է 40 000 000 դոլլար: Տեղեկությունն այս մասին տարածում է Ազգային բանկը:
Նրանց փոխանցմամբ, միջին փոխարժեքը կազմել է 3.2641:
Ազգային բանկի կողմից սա արդեն 14-րդ փոխարժեքային միջամտությունն է: Վրաստանի Ազգային բանկը 2020 թվականի պահուստներից ընդհանուր վաճառել է 449 650 000 դոլլար: