Վրաստանի Ազգային բանկը փոխարժեքային աճուրդում վաճառել է 20 000 000 դոլլար
2020 թվականի օգոստոսի 13-ին անցկացված Վրաստանի ազգային բանկի փոխարժեքային աճուրդում ՎԱԲ-ը վաճառել է 20 000 000 դոլլար: Այս մասին նշված է Վրաստանի Ազգային բանկի տեղեկության մեջ:
Նրանց փոխանցմամբ, միջին փոխարժեքը կազմել է 3.0705:
Ազգային բանկի կողմից սա այս տարի արդեն 10-րդ փոխարժեքային միջամտությունն է: ՎԱԲ-ը փոխարժեքի պահեստներից արդեն վաճառել է 289 650 000 դոլլար: