Վրաստանի Ազգային բանկը արժութային աճուրդով վաճառել է 20 000 000 դոլլար
Վրաստանի Ազգային բանկը արժութային աճուրդով վաճառել է 20 000 000 դոլլար

Այսօր անցկացված արժութային աճուրդով Վրաստանի Ազգային բանկը վաճառել է 20 000 000 դոլլար: Այս մասին ասվում է Վրաստանի Ազգային բանկի տարածած հայտարարության մեջ:

Նրանց փոխանցմամբ, միջին կշռված փոխարժեքը կազմել է 3.0417:

Ազգային բանկի կողմից այս տարի սա արդեն 8-րդ միջամտությունն է: Կենտրոնական բանկը 2020 թվականի արժութային պահեստներից վաճառել է 229 650 000 դոլլար: