Վրաստանի Ազգային բանկը արտարժույթի աճուրդում վաճառել է 37 150 000 դոլար
Վրաստանի Ազգային բանկը արտարժույթի աճուրդում վաճառել է 37 150 000 դոլար։
«Վրաստանի Ազգային բանկի 2023 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած արժութային աճուրդում Ազգային բանկը վաճառքի է հանել 50 մլն դոլար: Աճուրդում վաճառվել է 37 150 000 ԱՄՆ դոլար, միջին կշռված փոխարժեքը կազմել է 2,6884»,- հայտնել են Ազգային բանկից։
Բացի այդ, Ազգային բանկը երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Վրաստանի Ազգային բանկի արժութային աճուրդում վաճառել է 20 մլն դոլար։