Վրաստանի ազգային բանկը անփոփոխ է թողել դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը
Վրաստանի ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն կայացրել է որոշում՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու մասին:
Ազգային բանկի կողմից տարածված հայտարարությունում նշված է, որ միանգամյա գործոնների հիմնական մասը չեզոքացնելու հետ միասին, 2018 թվականի սկզբին գնաճի ցուցանիշը սկսել է նվազել և փետրվարի կազմել 2,7 տոկոս:
Բանկի տեղեկությամբ, նախնական գնահատմամբ, հունվարին իրական տնտեսական աճի տեմպը կազմել է տարեկան 4,4 տոկոս:
Դրամավարկային քաղաքականության կոմիտեի հաջորդ նիստը կայանալու է 2018 թվականի մայիսի 2-ին: