Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնց վերադարձը համապատասխան ավիաընկերությունները չեն կարող ժամանակին ապահովել, կառավարության որոշմամբ կիրականացվեն հատուկ չվերթներ

20:57, 02.03.2026

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով, Վրաստանի կառավարության որոշմամբ, հատուկ չվերթներ կիրականացվեն Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնց վերադարձը չի կարող ժամանակին ապահովվել համապատասխան ավիաընկերությունների կողմից,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Հաշվի առնելով մի շարք երկրների օդային տարածքի փակման հետևանքով առաջացած ճանապարհորդության խափանումները, Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնց վերադարձը Վրաստան չի կարող ապահովվել համապատասխան ավիաընկերությունների կողմից ժամանակին, Վրաստանի կառավարության որոշմամբ կիրականացվեն հատուկ չվերթներ՝

Մուսկատ (Օմանի Սուլթանություն) – Թբիլիսի (Վրաստան) – 03.03.2026 | 19:00 (տեղական ժամանակով); 05.03.2026 | 19:00 (տեղական ժամանակով):

Ռիադ (Սաուդյան Արաբիա) – Թբիլիսի (Վրաստան) – 04.03.2026 | 19:00 (տեղական ժամանակով):

Վրաստան մեկնել ցանկացող Վրաստանի քաղաքացիները կարող են կապ հաստատել Վրաստանի համապատասխան դեսպանատների հետ՝

Վրաստանի դեսպանատուն Արաբական Միացյալ Էմիրություններում (Աբու Դաբի). Թեժ գիծ (24/7): +971 54 2324 335; Հեռախոս՝ +971 2 553 36 83; Էլ. փոստ՝ [email protected]

Վրաստանի դեսպանատուն Կատարի Պետությունում (Դոհա). Թեժ գիծ (24/7): +974 52 098 071; Հեռախոս՝ +974 44 739 499; Էլ. փոստ՝ [email protected]։

Մենք նաև կցանկանայինք օգտվել այս հնարավորությունից՝ մեր հատուկ երախտագիտությունը հայտնելու Արաբական Միացյալ Էմիրություններին և Կատարին մեր քաղաքացիներին ցուցաբերած աջակցության և հոգատարության համար», – ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նմանատիպ