Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն Վրաստանի հավաքականի խաղերին մասնակցելու տոմսեր, կկարողանան օգտվել սուբսիդավորվող ավիատոմսից
Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն Վրաստանի հավաքականի խաղերին մասնակցելու տոմսեր, կկարողանան օգտվել սուբսիդավորվող ավիատոմսից

Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն տոմսեր՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը Վրաստանի հավաքականի հանդիպումներին, կկարողանան օգտվել սուբսիդավորվող ավիատոմսից։

Շաբաթվա վերջից կսկսվի սուբսիդավորվող ավիատոմսերի վաճառքը։

Կառավարության տվյալներով՝ Եվրո-2024-ի մինչև երեք հազար երկրպագուներ կկարողանան օգտվել Վրաստանի կառավարության կողմից Վրաստանի ազգային հավաքականին աջակցելու համար հունիսի 18-ին, 22-ին և 26-ին կազմակերպված հատուկ չարտերից և կկարողանան ավիատոմսեր գնել հատուկ, սուբսիդավորվող գնով։ Միակողմանի ավիատոմսի արժեքը կկազմի 195 եվրո։ Ըստ այդմ՝ երկկողմանի ավիատոմսի արժեքը 390 եվրո է։ Երկրպագուները հնարավորություն կունենան ինքնուրույն կազմել ճամփորդությունների ժամանակացույցը։

Չարտերային թռիչքները Թբիլիսիի և Քութայիսի միջազգային օդանավակայաններից կիրականացվեն Georgian Wings (Թբիլիսի), Georgian Airways (Թբիլիսի), Wizz Air (Քութայիսի) և Gasa (Թբիլիսի) ընկերության հետ համատեղ։ Չարտերային թռիչքները Թբիլիսիից և Քութայիսից կիրականացվեն Դորտմունդի, Համբուրգի, Քյոլնի և Դյուսելդորֆի ուղղությամբ և կհարմարեցվեն Վրաստանի հավաքականի հանդիպումների ժամանակացույցին։

Տեղեկության համար՝ Եվրոպայի առաջնության հետ կապված՝ Վրաստանի կառավարությունը կսուբսիդավորի չարտերային և կանոնավոր չվերթները դեպի Գերմանիա։