Վրաստանի ԱԱԽ. Չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված ճգնաժամային իրավիճակում առանձին ապակառուցողական տարրերը, Վրաստանի դրսում թե ներսում, ստվերի տակ դնեն մեր բարեկամությունը և պատմական փորձը
Վրաստանի ԱԱԽ. Չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված ճգնաժամային իրավիճակում առանձին ապակառուցողական տարրերը, Վրաստանի դրսում թե ներսում, ստվերի տակ դնեն մեր բարեկամությունը և պատմական փորձը

Վրացական կողմը մեկ անգամ ևս պատրաստակամություն է հայտնում, ցանկացած ձևով նպաստել իրավիճակի լիցքաթափմանը, այդ թվում, անհրաժեշտության դեպքում, երկխոսություն անցկացնելու նպատակով, հակամարտության կողմերի ներկայացուցիչների հանդիպումը հյուրընկալել Թբիլիսիում,- այս մասին նշված է Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որը լրագրողներին ծանոթացրել է անվտանգության խորհրդի քարտուղար Վախտանգ Գոմելաուրին:

Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունների միջև հերթական բախման և ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդն անցկացրել է նիստ:

«Նիստին քննարկվել է նշված հակամարտությամբ պայմանավորված ծանր վիճակը, որի հետևանքով, ցավոք, եղան զոհեր, իրավիճակի ապակայունացումը կտրուկ բացասաբար կազդի տարածաշրջանի անվտանգության վրա: Մենք կրկին կոչ ենք անում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին, ձեռնարկել բոլոր միջոցները բռնությունը դադարեցնելու և երկխոսություն վերսկսելու համար: Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի հետ: Մեր խնդիրն է, պահպանել և առավել ամրապնդել այս հարաբերությունները: Վրաստանում մշտապես հպարտացել ենք վրացիների հետ միասին այլ ազգությունների, այդ թվում ադրբեջանցիների և հայերի խաղաղ համակեցությամբ, որը մեր ընդհանուր ձեռքբերումն է և պետք է զգուշորեն վերաբերվենք դրանք:

Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված ճգնաժամային իրավիճակում առանձին ապակառուցողական տարրերը, Վրաստանի դրսում թե ներսում, ստվերի տակ դնեն մեր բարեկամությունը և պատմական փորձը:

Այս ամենը հաշվի առնելով, վրացական կողմը մեկ անգամ ևս պատրաստակամություն է հայտնում, ցանկացած ձևով նպաստել իրավիճակի լիցքաթափմանը, այդ թվում, անհրաժեշտության դեպքում, երկխոսություն անցկացնելու նպատակով, հակամարտության կողմերի ներկայացուցիչների հանդիպումը հյուրընկալել Թբիլիսիում:

Վրացական կողմը բազում տարիների ընթացքում հետևողականորեն կատարել և կատարում է իր միջազգային պարտականությունները, այդ թվում դրացի երկրների – Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ: Մասնավորապես, Վրաստանի տարանցիկ գործառույթը կարևոր գործոն է երկու երկրների էկոնոմիկայի գործունեության և զարգացման համար: Որը բնական է, նաև Վրաստանի շահերում է: Այսօր ևս, Վրաստանով, տարանցիկ ռեժիմում քաղաքացիական նշանակության բեռնափոխադրումներն իրականացվում են առանց խոչընդոտների և անվտանգ, այդ թվում, Ադրբեջանի և Հայաստանի ուղղությամբ: Փոխադրումների ինտենսիվությունը բարձր է և նշված ցուցանիշը չի փոխվել ռազմական հակամարտության մեկնարկից հետո:

Հատկանշական է, որ հակամարտության սրման պահից Վրաստանի կողմից քաղաքացիական օդային բեռնափոխադրումների նպատակների համար որևէ սահմանափակումներ չեն եղել և չի էլ լինի: Բացի այդ, Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական գործողությունների պատճառով, Վրաստանի կառավարությունը, լարված իրավիճակի մեկնարկից հետո, ժամանակավորապես դադարեցրել է իր տարածքով, օդային և ցամաքային երթուղիներով ռազմական փոխադրումների թույլտվությունը երկու երկրների ուղղությամբ: Այս մասին կողմերը եղել են տեղեկացված: Ցանկացած այլ միջազգային տարանցիկ փոխանցումների վերաբերյալ վրացական կողմը կատարում է միջազգային պարտականությունները: Մեր ընդհանուր շահն է – արագ կարգավորվի ռազմական բախումը և տարածաշրջանում լինի խաղաղություն»,- նշված է խորհրդի հայտարարության մեջ: