Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտ. Արագվիի կամրջի վերականգնողական աշխատանքների պատճառով ավտոտրանսպորտի երթևեկությունը հնարավոր կլինի նաև այլընտրանքային ճանապարհով
Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտ. Արագվիի կամրջի վերականգնողական աշխատանքների պատճառով ավտոտրանսպորտի երթևեկությունը հնարավոր կլինի նաև այլընտրանքային ճանապարհով

Միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմոբիլային ճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Արագվի գետի կամրջի վրա (ձախ կողմ, Թբիլիսիի ուղղությամբ), կամրջի երթևեկելի մասի վնասված սալիկի վերականգնման աշխատանքների պատճառով ավտոտրանսպորտը կշարժվի ճանապարհի մեկ գոտով։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

Նույն աղբյուրի համաձայն, վերականգնողական աշխատանքները կշարունակվեն 10 օր։

«Աշխատանքների կատարման ընթացքում, երթևեկության բարձր ինտենսիվության պայմաններում, ավտոտրանսպորտը կշարժվի խափանումներով, ինչի պատճառով արևմուտքից արևելք երթևեկության համար հնարավոր է օգտվել այլընտրանքային ճանապարհներից՝ Զահեսի-Մցխեթա-Կավթիսխևի-Գորի-Սկրա-Քարելի-Օսիաուրի և Նարեկվավի-Մցխեթա-երկաթուղային կայարանի ավտոմոբիլային ճանապարհներով», – նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։