Վրաստանի ավիաշուկայում սկսել է գործել վրացական նոր ավիաընկերություն
Վրաստանի ավիաշուկայում սկսել է գործել վրացական նոր My Way Airlines ավիաընկերությունը, որն առաջին կանոնավոր չվերթն իրականացրել է Թբիլիսի-Թեհրան ուղղությամբ:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, վրացական ավիաընկերությունը շուկայում նախատեսում է պարբերական չվերթներ սկսել 2018 թվականի մայիսից: Առաջին փուլում, ավիաչվերթներն իրականացվելու են 5 ուղղություններով: Տարվա ընթացքում, չվերթների քանակն ավելանալու է 10 ուղղություններով:
My Way Airlines-ի կոմերցիոն տնօրեն Իգոր Ափցիաուրիի հայտարարությամբ, ավիաընկերությունը լիովին համալրված է վրացական չվերթային և տեխնիկական անձնակազմով:
Ավիաընկերությունը նախատեսում է Թբիլիսիից չվերթներ իրականացնել աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ: