Վրաստանի ավիացիոն շուկայում գործունեություն է սկսում Edelweiss Air ավիաընկերությունը

12:41, 26.03.2025

Սույն տարվա ամառային նավիգացիոն սեզոնից Թբիլիսիի միջազգային օդանավակայանին կավելանա ևս մեկ նոր ուղղություն։ Lufthansa Group-ին պատկանող շվեյցարական Edelweiss Air ավիաընկերությունը կիրականացնի Ցյուրիխ-Թբիլիսի-Ցյուրիխ չվերթներ։ Այս մասին տեղեկացնում է քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։

Քաղաքացիական ավիացիայի գործակալությունում ներկայացված հայտի համաձայն՝ թռիչքները կմեկնարկեն ապրիլի 12-ից՝ շաբաթական 2 հաճախականությամբ, ամեն երեքշաբթի և կիրակի օրերին։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ընկերությանը թռիչքներ իրականացնելու թույլտվություն է տրամադրել այս տարվա մարտի 20-ին։

Edelweiss Air-ը կենտրոնացած է զբոսաշրջային ուղղությունների առաջարկման վրա՝ հանգստի և ճանապարհորդությունների սիրահարների համար։ Ավիաընկերության մուտքը Վրաստանի ավիացիոն շուկա կնպաստի Վրաստանի և Շվեյցարիայի միջև շարժունակության հասանելիությանը և կխթանի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը Եվրոպայից։

Նմանատիպ