Վրաստանի ավիացիոն շուկա են վերադառնում՝ Getjet և Smartlynx ավիաընկերությունները
Այս տարվա ամառային նավիգացիոն սեզոնին, Վրաստանի ուղղությամբ թռիչքներ կվերսկսեն ևս երկու ավիաընկերություններ: Լիտվական Getjet ավիաընկերությունը և էստոնական Smartlynx ավիաընկերությունը կիրականացնեն բազմաթիվ չարտերային չվերթներ, Վիլնյուս – Բաթումի – Վիլնյուս և Տալին – Բաթումի – Տալին ուղղություններով: Տեղեկատվությունը տարածում է Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:
«Քաղաքացիական ավիացիայի գործակալությունում Getjet-ի ներկայացրած հայտի համաձայն ՝ Վիլնյուսի և Բաթումիի միջև չվերթները կիրականացվեն Airbus A319 օդանավերով, շաբաթական մեկ անգամ (երկուշաբթի) մինչև օգոստոսի 30-ը: Ավիաընկերությունը երեկ առաջին չվերթն է կատարել այս ուղղությամբ: Ինչ վերաբերում է էստոնական Smartlynx-ին, ավիաընկերությունը նախատեսում է օգոստոսի 5-ից սեպտեմբերի 23-ը Տալլինի և Բաթումիի միջև չարտերային չվերթներ իրականացնել շաբաթական մեկ անգամ (հինգշաբթի) Airbus A320 ինքնաթիռներով:
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ՀԻԻԱ քաղաքացիական ավիացիայի գործակալությունը թույլատրել է երկու ավիաընկերություններին ընթացիկ տարվա օգոստոսի -ին գործել անհրաժեշտ ուղղություններով: Հարկ է նշել, որ և՛ լիտվական, և՛ էստոնական ավիաընկերությունները թռիչքներ էին իրականացնում դեպի Բաթումի մինչ համավարակը ՝ 2019 թվականին»,- ասել են գործակալությունից: