Վրաստանի ավիացիայի շուկայում փոխադրված ուղևորների քանակով առաջատարը «Wizz Air» ավիաընկերությունն է
Վրաստանի ավիացիայի շուկայում գործող ավիաընկերությունների տոկոսային մասնաբաժնի համաձայն, 2019 թվականի 9 ամսվա տվյալներով «Wizz Air»-ը կրկին առաջատարն է: Փոքր բյուջե ունեցող ավիաընկերությանը պատկանում է շուկայի 15 տոկոս մասնաբաժինը: 11 տոկոս մասնաբաժնով երկրորդ և երրորդ տեղում են «Turkish Airlines»-ը և «Georgian Airways»-ը:
Կանոնավոր և բազմակի չարտերային չվերթներով փոխադրված ուղևորների քանակի/տոկոսային մասի համաձայն, առաջին տասնյակն այսպիսին է.
- «Wizz Air» ավիաընկերություն – 592 988 ուղևոր – 15%
- «Turkish Airlines» ավիաընկերություն – 443 932 ուղևոր -11%
- «Georgian Airways» ավիաընկերություն – 435 208 ուղևոր -11%
- «Ural Airlines» ավիաընկերություն – 190 341 ուղևոր – 5%
- «Pobeda Airlines» ավիաընկերություն – 180 684 ուղևոր – 4%
- «Ukraine International Airlines (UIA)» ավիաընկերություն – 168 672 ուղևոր – 4%
- «Fly Dubai» ավիաընկերություն – 166 259 ուղևոր – 4%
- «Pegasus» ավիաընկերություն – 135 494 ուղևոր – 3%
- «Air Arabia» ավիաընկերություն – 107 535 ուղևոր – 3%
- «SkyUp Airlines» ավիաընկերություն – 115 070 ուղևոր – 3%: