Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում թուրքական իշխանություններին և Գազիանթեփ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին

17:10, 20.08.2022

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Թուրքիայի իշխանություններին և Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Ցավակցում ենք մահացածների ընտանիքի անդամներին և ընկերներին։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Վշտի այս պահին Վրաստանը Թուրքիայի կողքին է»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Մի քանի ժամ առաջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գազիանթեֆ քաղաքում։ Վերջին տվյալներով՝ մահացել է 16 մարդ, այդ թվում՝ երեք բժիշկ, երկու լրագրող, երեք հրշեջ, ութ ուղեւոր։

Նմանատիպ