Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է հրապարակում Մեծ Բրիտանիայի կողմից սահմանային հսկողության ուժեղացման և օդանավակայանում տարանցման ժամանակ վիզային պարտավորություն մտցնելու մասին
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածում Մեծ Բրիտանիայի կողմից սահմանային հսկողության ուժեղացման և օդանավակայանում տարանցման ժամանակ վիզային պարտավորություն մտցնելու մասին։
«Հաշվի առնելով Մեծ Բրիտանիայում միգրացիոն խիստ քաղաքականությունը՝ երկիրն ուժեղացրել է սահմանային վերահսկողությունը։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ այս տարվա սեպտեմբերի 8-ից Վրաստանի քաղաքացիների համար սահմանվել է վիզա (DATV) ստանալու պարտավորություն՝ օդանավակայանում տարանցման ժամանակ։ Նշված կատեգորիայի վիզան պահանջվում է, երբ անձը մեկնում է երրորդ երկիր, փոխում է թռիչքները Մեծ Բրիտանիայում և չի անցնում սահմանային ստուգումներ»,- ասված է Վրաստանի ԱԳՆ տեղեկատվության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը նաև նշում է, որ ներգաղթային խիստ քաղաքականության պատճառով Միացյալ Թագավորությունը տարանցիկ վիզային ռեժիմ է մտցրել ավելի քան 100 երկրների հետ, այդ թվում են՝ Մոլդովան, Ուկրաինան, Թուրքիան, Հյուսիսային Մակեդոնիան, Հարավային Աֆրիկան, Չինաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Չեռնոգորիան, Բոսնիա և այլն։