Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը իր պատրաստակամությունն է հայտնում, Թերջոլայում մահացած 11 ամյա դեռահասի մորը օգնել Հունաստանից ժամանել Վրաստան
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը իր պատրաստակամությունն է հայտնում, Թերջոլայում մահացած 11 ամյա դեռահասի մորը օգնել Հունաստանից ժամանել Վրաստան: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին ասել են արտաքին գործերի նախարարությունում:
«Հունաստանում Վրաստանի հյուպատոսությունը կապի մեջ է մահացած երեխայի մոր հետ, որն այս պահին գտնվում է Հունաստանում: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը իր պատրաստակամությունն է հայտնում, Թերջոլայում մահացած 11 ամյա դեռահասի մորը օգնել Հունաստանից ժամանել Վրաստան, ինչը կապված է բարդ գործողության հետ, քանզի նա խախտել է Հունաստանում գտնվելու կարգը և ժամանակին խախտել է Թուրքիա-Հունաստան սահմանի հատման կարգը»,-ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: