Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը իր երկրի քաղաքացիներին համաճարակային ռիսկ ունեցող երկրներ այցելելուց և ճամփորդելուց խուսափելու կոչ է անում
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը իր երկրի քաղաքացիներին համաճարակային ռիսկ ունեցող երկրներ այցելելուց և ճամփորդելուց խուսափելու կոչ է անում

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը իր երկրի քաղաքացիներին համաճարակային ռիսկ ունեցող երկրներ այցելելուց և ճամփորդելուց խուսափելու կոչ է անում:

«Կորոնավիրուսի տարածումը և վարակը երկիր բերելը կանխելու նպատակով և Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի հանձնարարականով, նպատակահարմար է, Վրաստանի քաղաքացիները խուսափեն համաճարակային ռիսկ ունեցող երկրներ այցելելուց և ճամփորդելուց: Այդ երկրներն են՝ Չինաստանը, Իրանը, Իտալիան և Հարավային Կորեան»,- ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման երկու դեպք: