Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ վիզային կարգավորման շրջանակներում Բրյուսելում առաջին հանդիպումը կկայանա հունիսի 11-ին

22:58, 05.06.2026

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ վիզային կարգավորման շրջանակներում Բրյուսելում առաջին հանդիպումը կկայանա հունիսի 11-ին։

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը կմասնակցեն Վրաստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները։

«ԵՄ վիզային կարգավորման համաձայն՝ կասեցման մեխանիզմի գործողության ընթացքում Եվրոպական հանձնաժողովը պետք է երկխոսություն սկսի համապատասխան երրորդ երկրի հետ։ Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության հրավերով, վրացական կողմի և Եվրոպական հանձնաժողովի միջև երկխոսության առաջին հանդիպումը կկայանա Բրյուսելում հունիսի 11-ին, որին կմասնակցեն Վրաստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները՝ Արտաքին գործերի նախարարության միջազգային իրավական, հյուպատոսական և սփյուռքի գործերի տնօրինության տնօրենի գլխավորությամբ», – հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Նմանատիպ