Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում է 2020 թվականի մարտի 22-ին, բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանում ընթացող այսպես կոչված նախագահական ընտրություններին, որը, ըստ գերատեսչության խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքները և կոպտորեն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
«Այսպես կոչված ընտրությունները անօրինական են և չեն կարող բերել որևէ օրինական արդյունք, երբ Աբխազիայի տարածաշրջանում էթնիկ զտումների պատճառով տեղահանված կես միլիոն մարդ չի կարող վերադառնալ իր տուն, իսկ տեղում իրավիճակը ամբողջությամբ վերահսկում են Ռուսաստանի բռնազավթիչ ուժերը:
Միջազգային հանրությունը վճռականորեն սատարում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և չի ճանաչում, բռնազավթված տարածքում այսպես կոչված ընտրությունները:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ռուսաստանի դաշնությանը կատարել իր միջազգային պարտավորությունները, դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից, ինչպես նաև չեղարկել բռնազավթված տարածաշրջանների անկախության ճանաչման որոշումը:
Արտաքին գործերի նախարարությունը դիմում է նաև միջազգային հանրությանը, կատարվածին տալ համապատասխան գնահատական և ձեռնարկել արդյունավետ միջոցներ»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: