Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Բելառուսի կողմից լրացուցիչ բացատրություններ է պահանջել Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օկուպացված Աբխազիա ժամանելու կապակցությամբ
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Բելառուսի կողմից լրացուցիչ բացատրություններ է պահանջել Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օկուպացված Աբխազիա ժամանելու կապակցությամբ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բելառուսական կողմից լրացուցիչ պարզաբանումներ է խնդրել Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օկուպացված Աբխազիա ժամանելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Ի նշան բողոքի՝ Վրաստանում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսին կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն։

Դեսպանի հետ հանդիպումը կապված էր Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օկուպացված Աբխազիա կատարած այցի և օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ հանդիպման հետ։

Վրացական կողմը ծայրահեղ անհանգստություն է հայտնել նշվածի առնչությամբ և բելառուսական կողմից լրացուցիչ պարզաբանումներ պահանջել»,- հայտնել են նախարարությունից։

Ինչպես հայտնի է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ժամանել է օկուպացված Աբխազիա, որտեղ հանդիպել է օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հետ։