Վրաստանի արտաքին գործերի նախարարություն - Վրաստանը դատապարտում է Ռուսաստանի անօրինական հանրաքվեն Ուկրաինայի օկուպացված տարածքների վերաբերյալ, ուկրաինական տարածքների բռնակցման փորձերն անընդունելի են
Վրաստանի արտաքին գործերի նախարարություն - Վրաստանը դատապարտում է Ռուսաստանի անօրինական հանրաքվեն Ուկրաինայի օկուպացված տարածքների վերաբերյալ, ուկրաինական տարածքների բռնակցման փորձերն անընդունելի են

Վրաստանը դատապարտում է Ռուսաստանի անօրինական հանրաքվեն Ուկրաինայի օկուպացված տարածքների վերաբերյալ,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության «Twitter»-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Վրաստանը դատապարտում է Ռուսաստանի անօրինական հանրաքվեն Ուկրաինայի օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ուկրաինական տարածքները բռնակցելու այս փորձերն անընդունելի են։ Վրաստանը վճռականորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», – ասվում է Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։