Վրաստանի արտաքին գործերի նախարարություն. Մենք խորը մտահոգությամբ հետևում ենք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին՝ ընդգծելով դիվանագիտական ջանքերի կարևորությունը լարվածության թուլացման հասնելու համար
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգությամբ ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Մենք ընդգծում ենք դիվանագիտական ջանքերի կարևորությունը՝ լարվածության թուլացման և տարածաշրջանում կայունության ապահովման համար, ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Արտգործնախարարության հաղորդմամբ, տարածաշրջանի երկրներում Վրաստանի դեսպանատները պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել Վրաստանի քաղաքացիներին։
«Մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին հետևել պաշտոնական հրահանգներին և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Տարածաշրջանի երկրներում Վրաստանի դեսպանատները լիովին գործում են և պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել Վրաստանի քաղաքացիներին», – ասվում է հայտարարության մեջ։