Վրաստանի արտաքին գործերի նախարարություն. Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ուղղությամբ պատմական քայլ է
Վրաստանի արտաքին գործերի նախարարություն. Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ուղղությամբ պատմական քայլ է

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ավարտին արձագանքում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Արտաքին գործերի նախարարությունը «X» սոցիալական ցանցում գրել է, որ բանակցությունների ավարտը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ուղղությամբ պատմական քայլ է։

«Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը՝ խաղաղության պայմանագրի բոլոր տասնյոթ կետերի շուրջ։

Սա պատմական քայլ է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ուղղությամբ»,- գրել է ԱԳՆ-ն սոցիալական ցանցում։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները պաշտոնապես հայտարարել են խաղաղ բանակցությունների ավարտի մասին մարտի 13-ին։