Վրաստանի ԱԳՆ. Գերմանիայի քաղաքական շրջանակները նախաձեռնում են Ասոցացված եռյակի երկրներին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի արագ տրամադրում
Վրաստանի ԱԳՆ. Գերմանիայի քաղաքական շրջանակները նախաձեռնում են Ասոցացված եռյակի երկրներին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի արագ տրամադրում

Գերմանական որոշ քաղաքական շրջանակներ, այդ թվում ընդդիմադիր CDU/CSU խմբակցությունը, նախաձեռնել են Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի արագ տրամադրումը, ինչն ակտիվորեն լուսաբանում են գերմանական լրատվամիջոցները, ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ըստ տեղեկությունների՝ CDU/CSU-ի կողմից մշակված բանաձեւում խմբակցությունը կոչ է անում դաշնային կառավարությանը աջակցել բոլոր երեք երկրներին կարգավիճակ շնորհելուն։ Խմբակցության եվրոպական քաղաքականության խոսնակ Գյունտեր Կրիխբաումի կարծիքով՝ երեք երկրների համար ԵՄ դռների բացումը բխում է ԵՄ շահերից։ Հաշվի առնելով, որ անդամակցության գործընթացը բավականին երկար է, խմբակցությունը կոչ է անում մինչև երեք երկրների լիիրավ անդամակցությունը ստեղծել նոր մոդել, որը հնարավորություն կտա այս երկրներին էլ ավելի սերտ կապեր ունենալ ԵՄ-ի հետ, այդ թվում՝ արտաքին, անվտանգության ոլորտներում։

Նշենք, որ բանաձեւի տեքստը պետք է քննարկվի եւ քվեարկվի խմբակցության ներսում, իսկ եթե փաստաթուղթը հավանության արժանանա խմբակցության կողմից, ապա այն կներկայացվի Բունդեսթագ, որտեղ տեղի կունենան քննարկումներ եւ քվեարկություն։ Բանաձեւի նախագիծը վերնագրված է «Եվրամիության թեկնածուի կարգավիճակի արագ տրամադրում Ուկրաինային, Մոլդովային եւ Վրաստանին», ասվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։