Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարին
Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուան հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, հանդիպմանը քննարկվել են Ռուսաստան-Վրաստան կոնֆլիկտի հետ կապված հարցեր, այդ թվում՝ Վրաստանի քաղաքականությունը կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ուղղությամբ և Ժնևի միջազգային բանակցությունների ընթացքը:
Նախարարի տեղակալն ընդգծել է Ռուսաստան-Վրաստան կոնֆլիկտի՝ ԵԱՀԿ-ի շրջանակներում ակտիվ քննարկման անհրաժեշտությունը:
Դավիթ Դոնդուան աշխատանքային այցով Վիեննայում էր ապրիլի 11-12-ին: