Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ

ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպում է ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։

Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկությամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել Վրաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում, ինչպես նաև քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումն ու հեռանկարները։

Մակա Բոչորիշվիլին շնորհակալություն է հայտնել Օդրի Ազուլեին համագործակցության և Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվող ծրագրերի աջակցության համար։

Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության խնդիրներին։

Օդրի Ազուլեն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վրաստանի կողմին ՅՈւՆԵՍԿՕ-ի գործունեության մեջ ակտիվ մասնակցության համար։