Վրաստանի առողջապահության նախարարությունում այսօր կորոնավիրուսի տարածման հարցով կայանալու է հանդիպում
Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունում այսօր կորոնավիրուսի տարածման հարցով կայանալու է հանդիպում: Հանդիպմանը հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը նախարարությանն է ներկայացնելու իր առաջարկը:
Այսօրվա հանդիպման շրջանակներում փորձագետները և բնագավառի մասնագետները քննարկելու են կորոնավիրուսի հետ կապված Վրաստանում անհրաժեշտ է արդյոք ձեռնարկել առանձնահատուկ միջոցներ՝ առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականներին համապատասխան:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկությամբ, նոր վիրուսի տարածման ռիսկ այս պահի դրությամբ չկա:
Վերջին տվյալներով, նոր կորոնավիրուսից Չինաստանում արդեն զոհվել է 17 մարդ: Կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել նաև Ճապոնիայում, Թայլանդում, Թայվանում, Հոնկոնգում, Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում: