Վրաստանի առողջապահության նախարարությունը սկսում է ուկրաինացիներին օգնելու համար արյուն հանձնել ցանկացողների գրանցումը
Առողջապահության նախարարությունը սկսում է արյուն հանձնել ցանկացողների գրանցումը:
«Հետաքրքրված անձինք հնարավորություն ունեն զանգահարել 1505 թեժ գիծ կամ գրանցվել donor.moh.gov.ge կայքում՝ արյուն հանձնելու անհրաժեշտության դեպքում, գրանցված անձի հետ կապ է հաստատում առողջապահության նախարարության ներկայացուցիչը և կանչում մոտակա արյուն հանձնելու կետ՝ երկրի մասշտաբով:
Պատրաստված արյունը մարդասիրական օգնության տեսքով կուղարկվի Ուկրաինա»,- հայտնել են առողջապահության նախարարությունից։