Վրաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ ընթանում է Վրաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողովը
Վրաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ ընթանում է Վրաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողովը։ Ֆորումին մասնակցում են բիզնեսի շուրջ 250 ներկայացուցիչներ։
Բիզնես ֆորումն անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարարի այցի շրջանակներում։
Վրացի ձեռներեցների հետ գործարար կապեր հաստատելու նպատակով պատվիրակությանը ուղեկցում են էմիրությունների առաջատար և խոշոր ընկերություններ տարբեր ոլորտներից, ինչպիսիք են՝ խոշոր մանրածախ ցանցերը, գյուղատնտեսություն, հյուրընկալության ոլորտ, պարենային ապրանքների բաշխում, կաթնամթերքի ներմուծում, արտադրություն և վերամշակում; տրանսպորտի և լոգիստիկայի արդյունաբերություն, անշարժ գույք, տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Կանցկացվեն երկկողմ գործարար հանդիպումներ, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կունենան գործարար կապեր հաստատել Արաբական Միացյալ Էմիրությունների խոշոր ընկերությունների հետ։ Քննարկվել են նաև ներդրումային հնարավորությունները, ապագա համագործակցությունը և հնարավոր գործընկերության հեռանկարները։