Վրաստանի արդարադատության նախարարությունը տարածում է Իվանե Մերաբիշվիլու գործի կատարման հետ կապված Եվրոպայի խորհրդի նախարարների կաբինետի որոշումը,
Վրաստանի արդարադատության նախարարությունը տարածում է Իվանե Մերաբիշվիլու գործի կատարման հետ կապված Եվրոպայի խորհրդի նախարարների կաբինետի որոշումը, որը հրապարակվել է րոպեներ առաջ:
Ինչպես հայտարարում են արդարադատության նախարարությունում, որոշման հրապարակումից առաջ մամուլով տարածվել էր ոչ հանրային փաստաթղթի քաղաքականապես մեկնաբանված տարբերակը և հայտնվել է կարծիք, իբր Վրաստանի արդարադատության նախարարությունը սխալ տեղեկություն է փոխանցել հասարակությանը:
Ինչպես նշված էր արդարադատության նախարարության տարածած հայտարարությունում, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, չնայած փաստաբանների պահանջի, Մերաբիշվիլիին ազատելու հարցը ընդհանրապես չի քննարկել: Փաստաբանները այս հարցի քննարկման պահանջով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին դիմել էին երկու անգամ: