Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնին շնորհավորել է կին բանտարկյալներին Մայրերի օրվա կապակցությամբ

21:18, 03.03.2026

Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնին շնորհավորել է N5 (կանանց) քրեակատարողական հիմնարկի կին կալանավորներին Մայրերի օրվա կապակցությամբ: Տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի նախագահի վարչակազմը։

Նախագահի վարչակազմի տվյալներով՝ Թամար Բագրատիոնին ներկա է գտնվել Մայրերի օրվա առթիվ կին կալանավորների մասնակցությամբ կազմակերպված համերգին՝ արդարադատության նախարար Պաատա Սալիայի, պատգամավորներ Նինո Ծիլոսանիի, Էկա Ճիճինաձեի և այլ հրավիրված հյուրերի հետ միասին։

«Առաջին տիկինը շրջել է քրեակատարողական հիմնարկի վերանորոգված կարի սրահում, որը կբացվի մոտ ապագայում, ինչպես նաև գեղեցկության սրահում, մարզասրահում և գրադարանում, որոնք նախատեսված են դատապարտյալների վերասոցիալականացման և վերականգնման համար։

Դատապարտյալները Թամար Բագրատիոնիին և մյուս հյուրերին նվիրել են իրենց պատրաստած ձեռագործ իրեր», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ