Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնին Նիկոլա Տեսլայի թանգարանում հյուրընկալվել է Սերբիայի առաջին տիկին Թամարա Վուչիչի կողմից
Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնին Նիկոլա Տեսլայի թանգարանում հյուրընկալվել է Սերբիայի առաջին տիկին Թամարա Վուչիչի կողմից

Սերբիայի Հանրապետությունում պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնը այցելել է «Նիկոլա Տեսլայի» թանգարան։

Վրաստանի նախագահի վարչակազմի փոխանցմամբ՝ նրան թանգարանում հյուրընկալել է Սերբիայի առաջին տիկին Թամարա Վուչիչը։

«Նիկոլա Տեսլայի թանգարանը գտնվում է Բելգրադի կենտրոնական թաղամասում՝ առանձնատանը, որը կառուցվել է 1929 թվականին նշանավոր սերբ ճարտարապետ Դրագիշա Բրաշովանի նախագծով։ Թանգարանը գիտության և մշակույթի եզակի հաստատություն է, որտեղ պահվում են Նիկոլա Տեսլայի աշխատությունների բնօրինակները», – ասված է Վրաստանի նախագահի վարչակազմի տարածած հաղորդագրությունում։