Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնին հյուրընկալել են թիվ 5 քրեակատարողական հիմնարկում

17:27, 08.05.2026

N5 (կանանց) քրեակատարողական հիմնարկում Արդարադատության նախարարի տեղակալ Լանա Մորգոշիան և Հատուկ քրեակատարողական ծառայության ղեկավար Գիորգի Պատարիձեն հյուրընկալել են Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնին և նրան ուղեկցող հյուրերին:

Տեղեկությունը տարածում է Հատուկ քրեակատարողական ծառայությունը:

Գերատեսչության փոխանցմամբ՝ առաջին տիկինը ծանոթացել է դատապարտյալների վերասոցիալականացման և վերականգնողական նպատակներով ստեղծված բազմազան տարածքներին:

«Նա այցելել է հիմնարկի տարածքում գործող թարմացված կարի արհեստանոց, որտեղ աշխատում են դատապարտյալները: Արհեստանոցում զբաղված դատապարտյալներին տրամադրվել են համապատասխան նյութեր և գործվածքներ, որոնց օգնությամբ կին դատապարտյալները հնարավորություն կունենան ստեղծել տարբեր տեսակի, այդ թվում՝ տոնական հագուստներ: Առաջին տիկնոջ նախաձեռնությամբ N5 քրեակատարողական հիմնարկում պլանավորվել են կարի, ձեռագործության և այլ վարպետության դասեր: Այդ գործվածքներով դատապարտյալ կանայք կկարեն «Կախաբերի և Խանումներ» խմբի բեմական հագուստները:

Այցի ավարտին տեղի է ունեցել դատապարտյալների և «Կախաբերի և Խանումներ» խմբի համատեղ համերգը, որին ներկա են եղել Արդարադատության նախարարի տեղակալը, Վրաստանի առաջին տիկինը և այլ հրավիրյալ հյուրեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ