Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնին «Գիտության պալատում» հյուրընկալել է Սերբիայի Հանրապետության առաջին տիկին Թամարա Վուչիչը
Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնին Սերբիայի Հանրապետության առաջին տիկին Թամարա Վուչիչը հյուրընկալել է «Գիտության պալատում»։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի նախագահի վարչակազմը։
Նրանց հաղորդմամբ՝ Թամար Բագրատիոնին Սերբիայի առաջին տիկինը և «Գիտության պալատի» գլխավոր տնօրեն Նեմանիա Ջորջևիչը ներկայացրել են պալատում իրականացվող գիտական գործունեությունը։
«Գիտության պալատը» Սերբիայում գիտության ուսումնասիրության և հանրայնացման առաջին կենտրոնն է և տարածաշրջանում ամենամեծը։ Գիտական ակտիվությունների շրջանակը զբաղեցնում է ավելի քան 5,500 քառակուսի մետր տարածք։ Պալատի առաքելությունն է խթանել գիտելիքի զարգացումն ու տարածումը», – նշված է նախագահի վարչակազմի տարածած հաղորդագրությունում։