Վրաստանի առաջին սահմանադրության 100-ամյակի կապակցությամբ ժողովրդական պաշտպանը տարածում է հայտարարություն
Վրաստանի առաջին սահմանադրության 100-ամյակի կապակցությամբ ժողովրդական պաշտպանը տարածում է հայտարարություն

Վրաստանի 1921 թվականի փետրվարի 21-ի սահմանադրության 100-ամյակի կապակցությամբ ժողովրդական պաշտպանը տարածում է հայտարարություն:

Օմբուդսմենի խոսքով, 1921 թվականի Սահմանադրությունը այն բանի ապացույցն է, որ Վրաստանի համար մարդու իրավունքները օտար և «արտաքին չափանիշ» չեն, այլ այն, Վրաստանի քաղաքացիների հայտարարված ընտրությունն է:

«100 տարի առաջ այս օրը ընդունվեց Վրաստանի պատմության մեջ առաջին սահմանադրությունը: Այսօր գործող 1995 թվականի Սահմանադրությունն իր նախաբանում ուղղակիորեն նշում է 1921 թվականի Սահմանադրությունը և նրա պատմա-իրավական ժառանգությունը: Վրաստանի Սահմանադրական դատարանը հիմնարար իրավունքի բովանդակությունը բացատրելիս մի շարք դեպքերում վկայակոչել է 1921 թվականի Սահմանադրությունը:

Չնայած նրան, որ Վրաստանի խորհրդային օկուպացիայի պատճառով, 1921 թվականի Սահմանադրությունը փաստացիորեն չգործեց, նրա կարևորությունը շատ մեծ է Վրաստանի Վրաստանի ժողովրդավարական պետության պատմության մեջ: Հստակորեն կարելի է ասել, որ 1921 թվականի Սահմանադրության հեղինակներին հաջողվեց ստեղծել իրավական փաստաթուղթ, որն առանձնանում էր իր անհատականությամբ և հետևողականությամբ, Առաջին աշխարհամարտի ժամանակաշրջանի սահմանադրություններից:

Անկախ Վրաստանի օրենսդիրի այս փաստաթուղթը համարձակորեն կարելի է համարել 20-րդ դարի սկզբի աշխարհի ամենաառաջադեմ և մարդու իրավունքներին ուղղված գերագույն օրենսդրական ակտերից մեկը: 1921 թվականի Սահմանադրությունը արտացոլում է այդ ժամանակաշրջանի առավել առաջադեմ, եթե ոչ բոլորը, ամենաառաջադեմ իրավական և քաղաքական հայացքներն ու հոսանքները. Խորհրդարանական համակարգ, մահապատժի սահմանադրական արգելք, խոսքի ազատություն և համընդհանուր ընտրական իրավունք (ներառյալ հազվադեպ այդ ժամանակահատվածի համար՝ կանանց և տղամարդկանց ընտրական հավասարություն), երդվյալ ատենակալների ինստիտուտի սահմանադրական լեգիտիմություն, այսպես կոչված՝ Հեբեայի կորպուս և այլն, որոնք առանձնանում էին իրենց առաջադիմությամբ ոչ միայն այն ժամանակ, այլև ժամանակակից եվրոպական սահմանադրությունների շարքում:

1921 թվականի Սահմանադրությունը ապացուցում է, որ մարդու իրավունքները Վրաստանի համար «արտաքին» չափանիշ չեն: Դա Վրաստանի քաղաքացիների հայտարարված ընտրությունն է, որը մեր նախնիները սահմանադրություն են դարձրել մեկ դար առաջ: Բոլորիս պարտքն է ամենօրյա իրականություն դարձնել մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը և այդպիսով ամրապնդել մեր պետականությունն ու անկախությունը», – ասված է հայտարարության մեջ: