Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի 80 ամյա հոբելյանը այսօր նշվելու է տարբեր միջոցառումներով
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի 80 ամյա հոբելյանը այսօր նշվելու է տարբեր միջոցառումներով: Միջոցառումների մասին որոշումը ընդունել է հատուկ ստեղծված պետական հանձնաժողովը, վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ, որի կազմ են մտնում գործադիր իշխանության ներկայացուցիչները:
Հանձնաժողովի որոշմամբ, այսօր Վրաստանի ազգային գրադարանում կազմակերպվելու է ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են Զվիադ Գամսախուրդիայի ստեղծագործությունները, հարցազրույցները, լւոսանկարները, գրքերը: Ցուցահանդեսը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ միասին դիտելու են նաև խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Դրա հետ մեկտեղ, կրթության նախարարությունը Շոթա Ռուսթավելիի գիտական հիմնադրամի հետ միասին, վրացագիտության զարգացման համար արտերկրում գործող գիտնականների համար հաստատում է Զվիադ Գամսախուրդիայի անվան պարգև, որը ամեն տարի փոխանցվելու է մարտի 31-ին:
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը Զուգդիդում կառուցելու է նոր գրադարան, որը կրելու է Վրաստանի առաջին նախագահի անունը: Զուգահեռաբար Վրաստանի ողջ տարածքով տեղի են ունենալու Զվիադ Գամսախուրդիայի հիշատակին նվիրված միջոցառումներ:
Այսօր, 18:00-ին Կոտե Մարջանիշվիլիի անվան պետական դրամատիկական թատրոնի մեծ բեմում տեղի է ունենալու Զվիադ Գամսախուրդիային նվիրված երեկո:
Բացի այդ, կառավարության որոշմամբ, Վրաստանի փոստը դուրս է թողել Զվիադ Գամսախուրդիայի հոբելյանի կապակցությամն փոստային նամականիշ: