Վրաստանի Առաջին ալիքն սկսում է «Քաղաքացի լրագրող» նոր նախագիծը, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս դառնալ քաղաքացի լրագրողներ: Դրա համար անհրաժեշտ է բջջային հեռախոսներում ներբեռնել «1tv reporter»-ի հավելվածը, գրանցվել և ուղարկել լուսանկար, տեսանյութ, որը կտեղադրվի «Քաղաքացի լրագրողի» հավելվածում և 1tv.ge կայքէջում:
Նյութը հնարավոր է վերբեռնել միայն բջջային հավելվածի միջոցով:
Ցանկալի է, որ տեսանյութը և լուսանկարը լինեն հորիզոնական նկարահանված:
Տեղեկության տեքստի առավելագույն չափը լինի 500 սիմվոլ, ավելի մեծ ծավալի տեքստը կայքէջում չի տեղադրվի:
Լրացուցիչ հարցերի դեպքում կապ հաստատել [email protected]ի հետ: