Վրաստանի Առաջին ալիքն այսօր կանցկացնի «Վրաստան 360» նոր մուլտիմեդիալ նախագծի շնորհանդեսը
Վրաստանի Առաջին ալիքն այսօր կանցկացնի «Վրաստան 360» նոր մուլտիմեդիալ նախագծի շնորհանդեսը

Վրաստանի Առաջին ալիքն այսօր կանցկացնի «Վրաստան 360» նոր մուլտիմեդիալ նախագծի շնորհանդեսը:

Նախագիծը շահագրգիռ անձանց հնարավորություն է տալիս ճամփորդել մեր երկրի բացառիկ անկյուններով: Կարող են ուսումնասիրել Վրաստանի այն վայրերը, ուր մինչ այժմ չէին այցելել:

Նախագծի նպատակն է ներկայացնել Վրաստանը, ծանոթացնել տարբեր անկյուններին բնորոշ մշակույթի հետ և ժողովրդականացնել:

Այս պահի դրությամբ նկարահանված է մոտ 4000 լուսանկար: Շրջաններում ընթանում են ակտիվ նկարահանումներ և կայքէջը մշտապես թարմացվում է:

Նախագծի գաղափարի հեղինակը Վասիլ Մաղլափերիձեն է, իսկ լուսանկարները պատկանում են Իրակլի Գեդենիձեին: