Վրաստանի Առաջին ալիքին տեղեկությամբ, Ուկրաինայում ձերբակալել են Գիորգի Սամուշիային
Վրաստանի Առաջին ալիքին հայտնի է դարձել, որ Ուկրաինայում ձերբակալել են Գիորգի Սամուշիային: Տեղեկությունը ճշտելու համար կապ ենք հաստատել գլխավոր դատախազության հետ, որտեղ պատասխանել են, որ այդ թեմայով այսօր հանդես կգան հայտաարությամբ:
Գիորգի Սամուշիային 2015 թվականին ձերբակալել էին ազատատության անօրեն խաթարման մեղադրանքով: Հետաքննության տեղեկությամբ, Մեգիս Քարդավային հանձնարարությամբ, Գիորգի Սամուշիան, այլ անձանց հետ, քաղաքացուն ստիպել է խոստովանել Զուգդիդիում ահաբեկչական ակտի նախապատրաստումը: Չգործած հարցանքը չխոստովանելուց հետո ձերբակալվածին ավտոմեքենայով Զուգդիդիից տեղափոխել են Թբիլիսի և կտտանքների ենթարկել ռազմական ոստիկանության դեպարտամենտում:
Քիչ անց, Գիորգի Սամուշիայի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխվել է գրավով: Դատարանի կողմից անձնագիրը առգրավելուց հետո նրան հաջողվել է փախչել Վրաստանից, սակայն Ինտերպոլի օգնությամբ կարմիր շրջաբերականով հայտարարվել է հետախուզում: