Վրաստանի Առաջին ալիքի թիմը «Մեր վրաց լեզուն» նախագծի շրջանակներում շարունակում է հանդիպումները առցանց-օլիմպիադայի մասնակիցների հետ
«Մեր վրաց լեզուն» նախագիծը շարունակվում է: Նախագծի շրջանակներում Վրաստանի Առաջին ալիքի թիմը Քվեմո Քարթլիում, Կախեթիում և Սամցխե-Ջավախեթիում հանդիպում է
առցանց-օլիմպիադայի մասնակիցների հետ:
Նախագծի շուրջ աշխատող թիմն այցելել է Գարդաբանիի Նազարլո և Մառնեուլիի Քվեմո Սարալի գյուղեր:
Ադրբեջանալեզու և հայալեզու դպրոցների 7-րդ և 8-րդ դասարանցիների միջև անցկացված վրացերենի առցանց-օլիմպիադայի մասնակիցներին փոխանցվել են պատվոգրեր և հուշանվերներ:
Վրաստանի Առաջին ալիքի թիմը մարզերում շարունակում է հանդիպումները առցանց-օլիմպիադայի մասնակիցների հետ: