Վրաստանի Առաջին ալիքի նոր շենքի շինարարության առաջին փուլի մեկնարկի առնչությամբ կնքվել է պայմանագիր
Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին և «Դագի» ՍՊԸ-ի տնօրեն Միխեիլ Շարանգիան ստորագրել են Հանրային հեռարձակողի նոր շենքի շինարարության առաջին փուլի մեկնարկի մասին պայմանագիրը: Առաջին փուլը ներառում է շինարարության կառուցողական և ճարտարապետական մասը:
«Դագի» ՍՊԸ-ն Վրաստանի Առաջին ալիքի կողմից 2020 թվականի հունիսին հայտարարված մրցույթում հաղթող ընկերությունն է: Հեռարձակողի նոր շենքը տեղակայվելու է Անա Պոլիտկովսկայայի N31-ում՝ 2 հեկտար հողամասի վրա: Նոր շենքի դիզայնը և արտաքին տեսքը հեռարձակողն առաջարկել էր հանրությանը: Առաջին անգամ վրացական իրականության մեջ շենքի դիզայնն ընտրվել է «Ֆեյսբուքի» միջոցով:
Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին հայտարարում է, որ ալիքի նորացման առաջին շատ բարդ փուլն սկսվել է հենց այսօր:
«Կարևոր է, տեսնենք այն լիարժեք գործընթացը, որն սկսվել է 2017 թվականից: Դա վերաբերում է նոր շենքին, ինչպես ճարտարապետական մասին, այնպես էլ՝ այսօրվա պայմանագրին, որը ենթադրում է նոր շինարարության ճարտարապետական նախագծի շինարարության մեկնարկ:
Առաջին ալիքի ճարտարապետական շինարարությունը միայն տեխնիկական մասը չէ, այն ներառում է նաև բովանդակային մաս և կապված է կազմակերպության նորացման երկարաժամկետ ծրագրի հետ»,- հայտարարել է Թինաթին Բերձենիշվիլին:
«Դագի» ՍՊԸ-ի տնօրեն Միխեիլ Շարանգիան նշել է, որ աշխատանքները կանցկացվեն ժամանակին և որակով: